HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». էկոլոգիական աղետի հետեւանքները

Թեղուտի ոչնչացվող անտառների հարակից գյուղերի «ինծիլիգենցիան», պարզվում է, երջանիկ է, որ իրենց անտառները ոչնչացվում են, որովհետեւ ջահելությունն, իբր, սկսել է լավ հագնվել, մարդկանց ձեռը փող է ընկել եւ այլն: Պրոբլեմ չկա, մի քանի ամսից այդ տարածքն անապատ կդառնա, փողերը կվերջանան, ջեհելներն էլ կգնան խոպան: Սեւանի ավազանում դա արդեն տեսել ենք. 4-5 տարում ձուկը լափեցին-պրծան ու հիմա «ազգովի» խոպանում են: Նույնը սպառնում է ամբողջ Հայաստանին: Իսկ «ինծիլիգենցիան» երեւի չի էլ կռահում, որ իրեն նույնիսկ կռճոնները բաժին չեն հասնում, իրեն ընդամենը թույլ են տալիս հոտոտել այդ կռճոնները: Բնականաբար՝ տեսախցիկների առջեւ մատուցվող ծառայությունների դիմաց:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter