
9/26-ում ընտրողներն ակտիվացել են ժամը 11-ից հետո
9/26 ընտրատեղամասի հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Աստղիկ Ֆարաշյանի փոխանցմամբ՝ քվերակողների հոսքն ակտիվացել է ժամը 11-ից հետո:
ԿԸՀ-ին հայտնած վերջին տվյալով՝ 1834 ընտրողից 203-ն արդեն քվեարկել է: Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ նրանցից 4-ը օգտվել է օգնություն ստանալու իրավունքից: Ըստ Ֆարաշյանի՝ օգնողների անունները գրանցում են մատյանում և մեկ հոգին միայն մեկ անգամ իրավունք ունի օգնություն ցուցաբերել:
Ֆարաշյանն ասում է, որ երբ տեսնում են՝ մարդն իրեն վատ է զգում, իրենք են առաջարկում օգտվել օգնություն ստանալու իրավունքից: «Ոչ մի խախտում չի գրանցվել, բողոք, դժգոհություն չկա»,- նշում է հանձնաժողովի նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել