
Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռևս չի մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը
Ավան վարչական շրջանի 1/19 ընտրական տեղամասում ժամը 13:05-ի դրությամբ 1854 ընտրողից քվերակության է մասնակցել 398-ը: Այս մասին ասաց տեղամասի հանձնաժողովի նախագահ Հակոբ Սահակյանը:
Նշենք, որ այս ընտրատեղամասում է գրանցված նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս դեռևս ընտրության համար տեղամաս չի եկել:
Ընտրատեղամասում վերահսկողություն իրականացնող ոստիկանների փոխանցմամբ` մինչև այս պահը որևէ միջադեպ չի գրանցվել, ընտրությունն ընթացել է խաղաղ պայմաններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել