
4/43 ընտրատեղամասում քվեարկել է 553 ընտրող
Արաբկիր վարչական շրջանի 4/43 ընտրատեղամասում 15:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 553 ընտրող: Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1888 ընտրող:
Ընտրատեղամասում ներկայացված են վստահված անձինք «Իմ քայլը» դաշինքից, ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից: Վերջիններս ասացին, որ որևէ արտառոց դեպք ընտրատեղամասում չի գրանցվել, երբևէ տեխնիկական խնդիր չի առաջացել, և ամեն ինչ իր հունով ընթանում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել