HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հրաժարվել է արձանագրել խախտումները

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Կարինե Դադայանը հրաժարվել է արձանագրել ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց նկատած խախտումները: Այս մասին «Հետք»-ին ահազանգում է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանցից Անուշ Լալայանը: Վերջինիս խոսքով՝ 8/5 ընտրական տարածքում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը նկատել է, որ ընտրական սենյակի տարածքից դուրս կուտակումներ են և տպավորություն ստացել, որ ընտրության եկած քաղաքացիներին ուղղորդում են, որից հետո դուրս է եկել ընտրական սենյակից, որպեսզի հասկանա, թե այնտեղ ինչ է կատարվում:

Վերադառնալով՝ վստահված անձը կուտակումների և անձանց ենթադրյալ ուղղորդելու մասին տեղյակ է պահել ընտրական տեղամասի նախագահին, ով, սակայն, հրաժարվել է որևէ քայլ ձեռնարկել կամ կուտակումը վերացնելու վերաբերյալ զգուշացնել տարածքում վերահսկողություն իրականացնող ոստիկաններին:

Լալայանի խոսքով՝ իրենք նկատել են նաև, որ հանձնաժողովի՝ ԲՀԿ-ական քարտուղարը, առանց հանձնաժողովի նախագահին զգուշացնելու, դուրս է եկել ընտրական սենյակից, և հանձնաժողովի նախագահին առաջարկել են գրանցել այս խախտումը, սակայն նախագահը հրաժարվել է արձանագրել՝ նշելով, թե չի պատրաստվում մատյանը կեղտոտել իրենց բողոքներով:

Տևական ժամանակ վիճաբանությունից հետո, ըստ Լալայանի, հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել արձանագրել խախտում այն մասին, որ թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը, այսինքն՝ ինքը, հրաժարվում է խախտում արձանագրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter