HY RU EN

Լևոն Բարսեղյան. «Անցած 20 տարիների ընտրությունների դիտորդության ֆոնին համարյա պարապ նստած ենք»

«Ականատես» դիտորդական նախաձեռնության 160 դիտորդներ այսօր դիտորդական առաքելություն են իրականացրել Երևանի 80 ընտրատեղամասերում: Նախաձեռնության կազմում, բացի դիտորդներից, ներգրավված են նաև օպերատորներ, իրավաբաններ, վերլուծաբաններ և հանրային կապերի մասնագետներ:

«Ականատես»-ը հիմնադրել են «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ,  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ները և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնությունը:

«Հետքը» զրուցել է «Ականատես» դիտորդական նախաձեռնության անդամների հետ, ովքեր ներկայացրել են իրենց առաքելությունն ու այսօրվա աշխատանքը: