
1/6 ընտրատեղամասում 811ընտրողից 601-ն ընտրել է «Իմ քայլը» դաշինքը
Ավան վարչական շրջանի թիվ 1/6 ընտրատեղամասում, ըստ նախնական տվյալների, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 601 ձայն:
Նշենք, որ այստեղ 1870 ընտրողից ընտրության մասնակցել է 811-ը: Ընտրական հանձնաժողովի անդամներից տեղեկացանք, որ ԲՀԿ-ն այս ընտրատեղամասում ստացել է 80 ձայն, «Լույսը»՝ 49: Անվավեր է ճանաչվել 16 քվեաթերթիկ, իսկ մնացած 65 ձայնը բաժանվել է ընտրությանը մասնակցող ուժերի միջև:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ էին, որին մասնակցում էր 12 կուսակցություն և դաշինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել