
ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին
ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալն.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը»,- հայտնել է Մ. Շահգելդյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել