«Հայացք». Տարոն Մարգարյանը «մաքրում է» Աբովյան փողոցը
Տարոն Մարգարյանը քաղաքապետ դառնալուց անմիջապես հետո հայտարարեց, որ Աբովյան փողոցը կվերադարձնի երևանցիներին: Ասել է թե` Կարեն Կարապետյանի սկսած գործը ավարտին կհասցնի: Խոսքը վերաբերում է հիշյալ փողոցի կապիտալ շինությունների ու կրպակների ապամոնտաժմանը: Շինություններ, որոնք այլանդակում են նախկին Աստաֆյանի տեսքը: Եվ ահա ազդեցիկ մարդկանց պատկանող անճոռնի խանութները մի քանի օրից կքանդվեն: Երեկ երեկոյան հայտնի «Գարդերոբը» և նրա հարակից խանութները փակվեցին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել