
Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. կա զոհ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր 12:05-ին ԲԿ-ից ահազանգ են ստացել, որ թթվածնի բալոնի պայթյուն է եղել:
Ջանոյանի խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվածը 1978 թվականին ծնված քաղաքացի է, որն աշխատում էր թթվածնի արտադրամասում:
Քննչական կոմիտեի լրատվական վարչության պետ Նաիրա Հարությունյանն ասաց, որ այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում, և ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:
Դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն՝ պայթյունը եղել է բժշկական կենտրոնի հետնամասում:
Գ;խավոր լուսանկարը՝ բժշկական կենտրոնի կայքից
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել