HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Գեղամ Ղարիբջանյանին հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- գրված է նախագահի հրամանագրում:

Պաշտոնական կենսագրության համաձայն՝ Ղարիբջանյանը ԱՄԷ-ում դեսպան է նշանակվել 2012թ-ի մարտին, իսկ 2013թ-ին նշանակվել է նաև Կատարի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Հիշեցնենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով այսօր պաշտոնից հետ էր կանչվել նաև Քուվեյթում Հայաստանի դեսպան Մանվել Բադեյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter