HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանը նամակով կդիմի հեռուստաընկերությունների ղեկավարներին

Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Ես սիրում եմ իմ դպրոցը» սոցիալական  տեսահոլովակների շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Ռոբերտ Սահակյանց ստուդիայի» տնօրեն Դավիթ Սահակյանցը և «Փի Արտ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը:

Նախարար Աշոտյանը, ներկայացնելով սոցիալական տեսահոլովակների գաղափարը, նշել է. «Սոցիալական գովազդի այս տեսահոլովակները վերաբերում են կրթությանը, մասնավորապես դպրոցին: Տեսահոլովակների նպատակն է նպաստել հասարակության մեջ դպրոցների նկատմամբ նոր վերաբերմունքի ձևավորմանը:   

Լրատվական հոսքերում կրթության և գիտելիքի արժևորման անհրաժեշտությունը և կարևորությունը  վաղուց է բարձրացվել թե կառավարության, թե հանրային խորհրդի, թե ազգային ժողովի կողմից: Գիտելիքի ու կրթության այս քարոզարշավը կիրականացվի ինչպես հեռուստաընկերությունների, այնպես էլ տպագիր մամուլի և գովազդային վահանակների միջոցով: Քարոզարշավի հիմնական  իմաստն է դպրոցը հասարակության համար դարձնել արժեքային համակարգի կարևոր մաս»:  

«Ռոբերտ Սահակյանց ստուդիայի» տնօրեն Դավիթ Սահակյանցը և «Փի Արտ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը ներկայացրել են տեսահոլովակների պատրաստման գործընթացը և նշել, որ հնարավորինս հաշվի են առնվել ժամանակակից հեռուստատեսության պահանջներն ու թիրախային խմբերի տարիքային  առանձնահատկությունները:

Նրանք հույս են հայտնել, որ սոցիալական գովազների հերոսները՝ Նարեկն ու Անին կընդունվեն իրենց հասակակիցների կողմից:

Շնորհանդեսի ավարտին Արմեն Աշոտյանը, ինչպես հայտնում են ԿԳՆ մամլո ծառայությունից, տեղեկացրել է, որ նամակով դիմելու է բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարներին՝ սոցիալական գովազդների հեռարձակման և շարունակական համագործակցության առաջարկով:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter