300.000 դրամի գողությունը բացահայտվել է
Հունվարի 18-ին` ժամը 03.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Սայաթ-Նովա գյուղից բերման են ենթարկել նախկինում դատապարտված մի տղամարդու:
Պարզվել է, որ նա գիշերը մի բնակարանից գողացել է հեռուստացույց, երաժշտական կենտրոն, փոշեկուլ և հեռախոսներ` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել