Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչ Վոլֆգանգ Շմիդտին
Սեպտեմբերի 26-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի ավագ դասախոս և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի հետ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին։ Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր, մասնավորապես` թեժ գծի օպերատորների վերապատրաստման, առաջին օգնության դասընթացների և դաշտային պայմաններում խոհանոցի կազմակերպման պատրաստության ուղղություններով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել