
ԱԱԾ-ն առաջիկայում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի ուսումնասիրության վերաբերյալ տվյալներ կհրապարակի
Ազգային անվտանգության ծառայությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություններ է սկսել։ Այս մաիսն կառավարության նիստից հետո լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը․
«Ուսումնասիրություն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց նա և հեռացավ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին «Հետք»-ի՝ «Միասին բացահայտենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը» վերնագրով հրապարակումից հետո մի շարք ընկերություններ սկսեցին հերքել իրենց առնչությունը երկրորդ նախագահին և նրա ընտանիքին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել