HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհները բաց են, Սելիմում եւ Մարալիկ-Լանջիկ հատվածում մերկասառույց կա

Հունվարի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են: 

Ուշադրություն. Սելիմի լեռնանցքում և Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության հյուսիս և հյուսիս-արևմտյան շրջաններում ճանապարհներին ձյուն է տեղում: Մաքրման աշխատանքները շարունակվում են: 

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter