HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ փոխնախարարը վստահեցնում է՝ նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանին և Կարեն Կարապետյանին զրկել են դիվանագիտական անձնագրերից

Արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է՝ չկա որևէ նախկին պաշտոնյա, որին չեն զրկել դիվանագիտական անձնագրից։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց փոխնախարարը՝ անդրադառնալով վերջին օրերին դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց շուրջ մամուլում շրջանառվող լուրերին։ Հիշեցնենք, որ դիվանագիտական անձնագրից զրկել են նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ինչը մեծ աղմուկ է առաջացրել մամուլում։

«Դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց ցուցակում կան թե՛ արժանավոր, թե՛ անարժան մարդիկ, բայց երկու կատեգորիաների մարդիկ էլ այլևս չունեն դիվանագիտական անձնագրեր։ Նախկինում դիվանագիտական անձնագրեր բաժանելիս ոչ մի տրամաբանություն չի պահպանվել, օրենքով նախագահը կարող է որոշ բացառություններ անել, բայց այդ բացառությունները, ըստ էության, նորմ են դարձել, երբ առանց որևէ տրամաբանության տարբեր անհասկանալի մարդիկ ունեին դիվանագիտական անձնագրեր։ Հիմա մենք վերանայել ենք այս մոտեցումը, ամեն ինչ համապատասխանեցրել ենք տրամաբանությանը»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ նախարարությունը չի հայտնում նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, օրինակ՝ նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը զրկվե՞լ են դիվանագիտական անձնագրից, թե՞ ոչ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ բոլոր նախկին պաշտոնյաները, որոնք չեն համապատասխանում օրենքի մեջ նշված կատեգորիաներին, այլևս չունեն դիվանագիտական անձնագրեր»։ Ինչ վերաբերում է նրան, որ օրենքի խախտում չէ այն, որ Հենրիխ Մխիթարյանը դիվանագիտական անձնագիր ունի, փոխնախարարն ասաց․

«Օրենքի խախտում չէր նաև քրեական հեղինակություն Ռոբսոնի դիվանագիտական անձնագիրը»։

Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ ապրիլից հետո որևէ անձի բացառության կարգով դիվանագիտական անձնագիր չի տրվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter