Ռոմիկ Մարգարյանը նշանակվել է ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ
Ռոմիկ Մարգարյանը նշանակվել է ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ: Նշանակման հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այսօր:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի‚ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ռոմիկ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- գրված է նախագահի հրամանագրում:
Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Նորայր Յոլչյանը, որը պաշտոնից ազատվել էր այս տարվա օգոստոսին:
Մինչ նշանակումը գնդապետ Ռոմիկ Մարգարյանը եղել է Մալաթիա-Սեբաստիա տարածքային զինվորական կոմիսար:
լուսանկարը՝ hayzinvor.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել