
Գլխավոր դատախազությունն արձագանքել է «Հետքի» հոդվածներին
«Հետք» էլեկտրոնային թերթում 2012 թ. հունվարի 15-ին և 16-ին հրապարակվել են հոդվածներ` «Ընձի սպառնացել են, օր եթե շարունակեմ բողոքել, մեծ տղուս կսպանեն» և «Էջմիածնեցի նորօրյա «գաղութարարն» ու նրա զոհերը» վերտառությամբ:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հիշյալ հոդվածներն ուղարկվել են Շիրակի մարզի դատախազություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:
Հարգանքով`
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Ս. Տռուզյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել