HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայհոյել է, ծեծի ենթարկել, ապա ինքը բերման ենթարկվել ու ձերբակալվել

Հունվարի 18-ին` ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Երևանի Արծրունու փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1963 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
 
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 00.15-ին, 1981 թ. ծնված Գարիկ Ն.-ն Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջևում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդ Աշոտ Ա.-ն իջնելով մեքենայից` սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Ն.-ին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել է վնասվածքներ:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Աշոտ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ (1)

NN
Mi erku oric bac ktoxnen, aynpes vor meknabanelu banel chka arabdznapes!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter