Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը
Սեպտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։ Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մինչև օրակարգային հարցերին և զեկույցներին անցնելը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ պարգևատրված սպաներին և պաշպանության նախարարությունում պատասխանատու պաշտոնների նշանակված ղեկավար անձանց՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել