HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային բնապահպանական ծրագրերի շրջանակներում համատեղ գործողություններ իրականացնելու գործընթացին՝ մասնավորապես «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային ծրագրին, նրա բնապահպանական և տեղի բնակիչների համար նաև սոցիալ-տնտեսական նշանակությանը։

Դեսպանի խնդրանքով Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում կառավարության որդեգրած առաջնահերթությունները, ինչպես նաև նախարարության կողմից մեկնարկած բարեփոխումների ընթացքը։

Կողմերը շեշտել են նաև երկու պետությունների բնապահպանական գերատեսչությունների համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել այդ նպատակով ներդնել գործուն մեխանիզմներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter