HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է արտագնա դասընթաց

Սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԱՄՆ ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետներն անցկացրել են «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով արտագնա դասընթաց:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման շրջանակներում ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ համապատասխան հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը միտված դասընթացին մասնակցել են պաշտպանական գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանումներում պլանավորման գործառույթներ իրականացնող պաշտոնյաները: Հնգօրյա ինտերակտիվ դասախոսությունների, խմբային պարապմունքների ու վարժությունների արդյունքում դասընթացի մասնակիցները ծանոթացել են ծրագրային բյուջետավորման շրջանակներում ապրանքների ու ծառայությունների արդյունքայնության, արժեքային արդյունավետության որոշման, անորոշության պայմաններում որոշումների կայացման և ռիսկերի կառավարման հիմունքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter