HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

FuckUp Nights Armenia Vol. 3 (լուսանկարներ)

FuckUp Nights-ը գլոբալ շարժում է բիզնես, պրոֆեսիոնալ ձախողումների մասին: Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացնում են իրենց ձախողման պատմությունը: FuckUp Nights Armenian-ն Հայաստան են բերել Հայարփի Սահակյանն ու Վաչե Ջիհանյանը 2017 թվականի նոյեմբերից:

«Նպատակն է, որ կարողանանք հնարավորինս ձերբազատվել ձախողումներից խուսափելու կամ դրանք որպես ամոթ դիտարկելու կարծրատիպերից: Ըստ նրանց՝ ձախողումների պատմություններից ավելի շատ սովորելու բան ունենք, ինչպես նաև այդ պատմություններն ավելի են մտերմացնում»,- ասում են կազմակերպիչները:

 FuckUp Nights Armenia Vol. 3-ի հյուրերից երկուսը Հայաստան էին ժամանել հատուկ այս միջացառման համար:

Ռոբերտ Բասիլին

Բավականին հուզիչ էր Ռոբերտ Բասիլիի պատմությունը, ով ոչ միայն զրկվել էր ողջ կարողությունից, այլ երկու տարի անցկացրել հատուկ հսկողության բանտում, որտեղ մարդիկ ենթարկվել էին ամենադաժան վերաբերմունքի՝ ընդհուպ բռնաբարության: Բասիլին հիմա հաղթահարել է այդ ամենը և կրկին ինվեստոր է Ուկրաինայում:

Կազմակերպիչները կարևորում են նաև ՏՏ ոլորտի կապը «ձախողման պատմությունների» հետ։

«Այս ֆորմատը օգնում է ինվեստորներին ճիշտ գնահատել սթարթափերի հաջողելու հնարավորությունները, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծում սթարթափերների համար ճիշտ գնահատել շուկան ու իրենց հնարավորություններն այդտեղ: Ի վերջո երբեմն կարելի է ուրիշների սխալներն օգտագործել սեփական սխալների քանակն ու անդառնալիությունը մեղմելու կամ գոնե հնարավորինս քչացնելու համար»։

Հայարփի Սահակյանը (աջից)

Դավիթ Ավինյանը և Ռոբերտ Բասիլին

Դավիթ Ավինյանը  ամենաերիտասարդ պլաստիկ վիրաբույժն է Հայաստանում, ով ներկայացրեց, թե ինչպես է սխալմունքի պատճառով վիրահատել պացիենտի քթի միջնապատը, այնինչ վերջինս ակնկալել էր նաև պլաստիկա:

Արմեն Սարգսյանը

Արմենը Սարգսյան ներկայացրեց, թե ինչպես 15 տարեկանում սիրահարվել է ու այդ աղջկա հետքերով ընդունվել մաթեմատիկայի ֆակուլտետ, որը բնավ իրենը չի եղել և բազմաթիվ փորձություններից հետո, այսօր Արմենն արդեն գտել է իր զբաղմունքը, նա Հայաստանում հիմնադրել է Sky Club պառագլայդինգի ակումբը։

Վաչե Ջիհանյանը

Բասամ Նադերը

Վերջին խոսնակը Բասամ Նադերն էր Դուբայից, ով մեկ օրով էր Հայաստան եկել կիսվելու իր ձախողման պատմությամբ: Այստեղ ուշագրավն այն էր, որ Բասամը ոչ միայն գործընկերոջը վստահելու հետևանքով կորցրել էր մեկ միլիոն դոլար, այլև անձնական կյանքում էր ունեցել ձախողում՝ բաժանվել կնոջից, ով ոչ միայն որևէ կերպ չէր աջակցել ամուսնուն, այլև ավելի մեծ խոչընդոտներ էր ստեղծել վերջինիս համար: Սակայն այսօր Բասամն արդեն գտել է իր կյանքի կեսին, ով ոչ միայն սիրում և գնահատում է նրան, այլև անում ամեն հնարավորը, որ վերջինս կայանա իր կյանքում ու կարիերայում:

Մեկնաբանություններ (1)

John
This has to be the stupidest thing I've seen in a long time. What a bunch of self-serving crap!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter