HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հիմնադրվեց․ քարտուղարության համակարգող ընտրվեց Վարուժան Ավետիսյանը

 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հիմնադրվեց համագումարին ներկա պատվիրակների քվեարկությամբ: Կուսակցությունը հիմնադրվեց միաձայն ձայներով:

Համագումարի օրակարգում է նաև կուսակցության կանոնադրության հաստատումը, քարտուղարության կազմի որոշումը, վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունը:

Համագումարին ներկա են ոչ միայն Սասնա ծռերի համակիրները, այլև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքագետներ, հասարակական և մշակութային գործիչներ:

Նորաստեղծ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող ընտրվեց Վարուժան Ավետիսյանը:

Քարտուղարության անդամներ ընտրվեցին Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Ալեք Ենիգոմշյանին, Գևորգ Սաֆարյանը, Վահագն Ավագյանը, Արեգ Կյուրեղյանը և Ռուզան Եղնուկյանը:

Տեղեկացնենք, որ ըստ կուսակցության կանոնադրության՝ այն չի ունենալու մեկ ղեկավար, այլ յոթ անդամից բաղկացած քարտուղարությունը։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս չի կարող լինել կուսակցական, առավել ևս ղեկավար անդամ, քանի որ չունի ՀՀ քաղաքացիություն։

Նորաստեղծ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ինչ ձևաչափով դեռևս պարզ չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter