
«Երիտասարդ կենսաբանների ասոցացիան» ուզում է մաքրել մեր երկիրը
«Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» ՀԿ-ն սկսել է իր համագործակցությունը “Let's Do It!” համաշխարհային էկոլոգիական շարժման հետ: Ս.թ. մարտի 24–ից մինչև սեպտեմբերի 25–ը շարժումը նախատեսում է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ (մաքրման աշխատանքներ, կրթական միջոցառումներ և այլն) աշխարհի ավելի քան 100 երկրում:
“Let's Do It!” համաշխարհային շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից: Այս միջոցառումը օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար (Լատվիա` ավելի քան 60 000 մարդ, Լիտվա` ավելի քան 110 000 մարդ, Սլովենիա ավելի քան 246 000 մարդ մասնակցել է նմանատիպ միջոցառումների):
Հնարավոր է արդյոք միավորվել և համատեղ ուժերով մաքրել մեր երկիրը:
Մենք կարծում ենք ԱՅՈ:
Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված անձանց, հասարակական և պետական կազմակերպություններին, երիտասարդական շարժումներին, խմբերին միավորվել այս գաղափարի շուրջ և միասին կյանքի կոչել այս նախաձեռնությունը:
Սպասում ենք Ձեր առաջարկներին և գաղափարներին [email protected] հասցեով:
Միացեք Let's Do It! Armenia ֆեյսբուքյան խմբին, որտեղ տեղադրված կգտնեք մանրամասն
տեղեկատվություն արշավի մասին:
http://www.facebook.com/groups/letsdoitarmenia/
Մեկնաբանել