Արթիկում մանկական զարգացման նոր կենտրոն է բացվել
Արթիկում իր գործունեությունն է սկսել մանկական զարգացման նոր կենտրոնը, որը կոչվում է «Թիկունք-դրախտիկ»։ Այստեղ երեխաները, բացի կրթական ծրագրերից, հնարավորություն են ունենալու զբաղվելու նաև ֆիզկուլտուրայով և սպորտով: Այս մասին հայտնում է Սպրոտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ նախարարը ողջունել է ներկաներին՝ իր խոսքում կարևորելով մարզերում նման կենտրոններ ունենալու անհրաժեշտությունը, որտեղ երեխաները կկարողանան մարզվել և մանկուց հաղորդակից լինել սպորտին:
Նա շնորհակալություն է հայտնել կենտրոնի հիմնադիր «Թիկունք» հասարակական-սոցիալական կազմակերպությանը՝ Արթիկ քաղաքի փոքրիկ բնակիչներին՝ իրենց զբաղմունքն ավելի հետաքրքիր և բովանդակալից կազմակերպելու հնարավորություն տալու համար:
Նշենք, որ «Թիկունք» հասարակական-սոցիալական կազմակերպությունը նախատեսում է նմանատիպ կենտրոններ հիմնել նաև Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել