
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի սատարելու Սևակ Միքայելյանին և այլ թեկնածու չի առաջադրելու
Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։ Հիշեցնենք, որ վերջինս ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է:
ՔՊ-ի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։
«Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,- հայտարարել է խոսնակը:
Լուսանկարը՝ ՀԺ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել