Սարփի. գյուղ Աջարիայում, Սև ծովի ափին
Սարփի գյուղը գտնվում է Բաթումից 30 կմ հարավ՝ Թուրքիայի սահմանին մոտ։

Ամռանը ծովափը զբոսաշրջիկներ է հյուընկալում տարբեր երկրներից, բայց հիմնական այցելուները թուրքերն են, երևի, սահմանին մոտ լինելու պատճառով։




Շենքից այն կողմ Թուրքիայի սահմանն է։


Սև ծովի այս ափն աչքի է ընկնում իր հանգստությամբ ու մաքրությամբ։


Ափով շրջելիս կարելի է հանդիպել աշխատող երեխաների, ովքեր ծովափին հանգստացողներին «տապչաններ» են առաջարկում` երեք լարիի դիմաց։


Հետաքրքիր է, որ լողափից երևում է սարի գլխի խաչը, իսկ մի քիչ այն կողմում մզկիթ կա։

Երեկոյին մոտ ծովի հանգստությանը փոխարինելու են գալիս քամոտ ալիքները։




Սևծովյան կրակոտ մայրամուտը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել