Ֆրանսիայի դեսպանությունը միանում է Ազնավուրի հիշատակին մատուցվող հարգանքի տուրքին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ` նշելով, որ ցնցված է` ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը:
«Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև:
Ամենածանր պահերին Շառլ Ազնավուրը մոբիլիզացրել էր Ֆրանսիան ի նշան զորակցության Հայաստանին և օժանդակել բազում կապերի հաստատմանը մեր երկրների միջև:
Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին հասանելի դարձնելով ֆրանսերեն լեզուն բոլորի համար: Նրա երգերի բառերը և պեոզիան կշարունակեն ուղեկցել մեզ:
Դեսպանությունն իր ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին և մերձավորներին և այսօրվանից իսկ միանում նրա հիշատակին մատուցվող հարգանքի տուրքին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել