HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է Հայաստանի, հայ ժողովրդի, Ֆրանսիայի, Ֆրանսիայի ժողովրդի համար»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական ուղերձ է հղել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: 

«Ահավոր բոթ լսեցինք այսօր. կյանքի 94-րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շարլ Ազնավուրը:

Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, ժողովուրդներին... Որովհետև Շարլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով՝ հայ: 
Մարդ, ով 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է, ջերմացնում է և ջերմացրել է հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլևս մեզ հետ չէ:

Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար. մահացել է Հայաստանի ազգային հերոս Շարլ Ազնավուրը: Եվ ես հիմա ուզում եմ պարզապես իմ վշտակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետության անունից, հայ ժողովրդի անունից՝ իմ ցավակցությունը արտահայտել մեզ բոլորիս: Ընդհանրապես, ցավակցել հայ, Ֆրանսիայի ժողովրդին, Շարլ Ազնավուրի՝ ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին, նրա արվեստի սիրահարներին:

Սա իսկապես մեծ կորուստ է Հայաստանի, հայ ժողովրդի, Ֆրանսիայի, Ֆրանսիայի ժողովրդի համար: Սա համամարդկային կորուստ է, որովհետև Շարլ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ և այդ համամարդկային արժեքները դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությանը, կուղեկցեն դեպի սեր, դեպի համերաշխություն և կջերմացնեն մարդկանց հոգիները»»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter