«Ազնավուր» կենտրոնում կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի
Վաղը՝ հոկտեմբերի 2-ից՝ ժամը 12:00-ից Երևանի «Ազնավուր» կենտրոնում (Կասկադի հարևանությամբ) կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Այս մասին տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամը:
Բոլոր ցանկացողները կարող են այցելել կենտրոն, բերել ծաղիկներ և մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու Շառլ Ազնավուրի հիշատակին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել