ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղակացնում է, որ զորավարժության ընթացքին հետևում էին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Արցախում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն` ՊԲ-ում անցկացվող տեսչական ստուգումների շրջանակում հոկտեմբերի 1-ին բանակի «Մեխակավան» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։
«Անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է հստակ կառավարում, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, անձնակազմը ցուցաբերել է բարձր մարտավարամասնագիտական պատրաստականություն, բարոյակամային կայուն որակներ ու կրակային խոցման գերազանց արդյունքներ: Մարտավարական զարախաղերի արդյունքում ևս մեկ անգամ փաստվել է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են պատվով կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները»,- հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել