HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, 3-ը փաստաբան են

Հոկտեմբերի 21-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նույն օրը համայնքապետ են ընտրելու նաև Արմավիրի երկու քաղաքներում՝ Էջմիածնում և Արմավիրում: Այստեղ արտահերթ ընտրություններ են: Հեղափոխությունից հետո լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմումներ էին ներկայացրել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որը պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է, և Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:

Էջմիածնում ընտրապայքարը թեժ է լինելու' առաջադրվել է 14 թեկնածու: Բոլորն էլ ինքնառաջադրվել են` բացառությամբ Սերգեյ Սարգսյանի: Վերջինս «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, կուսակցությունն էլ առաջադրել է նրա թեկնածությունը:

Քաղաքապետ ընտրվելու համար պայքարում է նաև Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Թեև ինքնառաջադրվել է, սակայն Դիանա Գասպարյանին սատարում են իշխանությունները: Ահա թեկնածուների ցանկը.

1. Վարդան Առաքելյանը «Վի Էյ ընդ փարթներս» ՍՊԸ-ի տնօրենն է, փաստաբան:

2. Գագիկ Բաղրամյանն անհատ ձեռնարկատեր է:

3. Դիանա Գասպարյանը ՔՊ կուսակցության անդամ է: Ներկայումս Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

4. Վազրիկ Գրիգորյանը գլխավոր խորհրդականի պաշտոն է զբաղեցնում «Վասպուրական-238» ՍՊԸ-ում: Նշենք, որ Վ. Գրիգորյանը եղել է Էջմիածնի փոխքաղաքապետը և հեղափոխությունից հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

5. Սամվել Դավթյանն անհատ ձեռնարկատեր է:

6. Վահագն Թադևոսյանն աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում որպես սրտաբանական կենտրոնի ղեկավարի օգնական:

7. Սուրեն Թոփալյանն Էջմիածնի քաղաքապետարանի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի պետն է:

8. Սուսաննա Մարգարյանը ֆինանսիստ է, աշխատում է Ազգային ժողովի ֆինանսական վարչությունում:

9. Վահե Մովսիսյանն աշխատել է «Յունիբանկ»-ի էջմիածնի մասնաճյուղում որպես մասնաճյուղի կառավարիչ: Մեր տեղեկություններով` նրան սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

10. Սամվել Մուրադյանը նախկինում աշխատել է մի շարք մասնավոր հիմնարկներում:

11. Սուրեն Մուրադյանը գլխավոր փորձագետ է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում:

12. Ժորժիկ Նավասարդյանը փաստաբան է:

13. Սերգեյ Սարգսյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է:

14. Կարեն Ստեփանյանը փաստաբան է:

Նշենք, որ 14 թեկնածուներից ոչ մեկը դեռ գրանցված չէ:

Արմավիր քաղաքում թեկնածուները 4-ն են, նրանք արդեն գրանցվել են: Բոլոր թեկնածուներն են ինքնառաջադրվել են: Նրանցից կուսակցական է միայն ներկայումս համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը, մյուսներն անկուսակցական են: Դավիթ Խուդաթյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, և կուսակցությունը սատարում է նրան: Այսպիսով, ընտրապայքարին Արմավիրում կմասնակցեն`

1. Ժիրայր Աբրահամյանը - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն նշված չէ:

2. Դավիթ Խուդաթյանը - ՔՊ կուսակցության անդամ, Արմավիրի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

3. Օհան Հարությունյանը - ճարտարագետ է ՀԷՑ «Մուսալեռ» մասնաճյուղում:

4. Սևակ Մինասյանը- 2011թ. ևս եղել է Արմավիրի քաղաքապետի թեկնածու, սակայն չի ընտրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter