
Ազատամուտցիները մտադիր են փակել Իջևան-Բերդ ավտոճանապարհը
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչները, ուսուցիչներն ու աշակերտները քայլերթով դուրս են եկել համայնքից և շարժվում են դեպի Իջևան տանող ավտոճանապարհ: Նրանք մտադիր են փակել Իջան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհը:
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյան: Նրա փոխանցմամբ՝ ազատամուտցիները շարունակում են պահանջել համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Տնօրենն ասաց, որ այսօր ևս դպրոցում դասադուլ է, առավոտից աշակերտները դպրոց չեն հաճախել:
Հիշեցնենք, որ երեկ նույն պահանջով համայնքում առավոտից բողոքի ակցիա և դասադուլ էր: Բնակիչների բողոքի ակցիան սկսվել էր ուրբաթ օրվանից: Այն կապված էր նախորդ շաբաթ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որում ներգրավված են եղել համայնքապետի թոռները:
Մեկնաբանել