HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից

Հոկտեմբերի 4-ից Երևանի բոլոր գրախանութներում ու գրքի վաճառքի կետերում կսկսվի գրող Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի վաճառքը:

ժամը 14:00 -19:00-ն հեղինակը կհյուրընկալվի «Բուկինիստի» գլխամասային գրախանութում (Մաշտոցի 20), որտեղից ընթերցողները կարող են «Թակարդ» գիրքը ձեռք բերել հեղինակի մակագրությամբ:

«Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի գրվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:

Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի  անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է  վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Գրող Աշոտ Աղաբաբյանը ընթերցողին հայտնի է «Ռեզիդենտը» և «Մենակը» բեսթսելլեր համարվող վեպերով, որոնք վերահրատարակվել են յոթ անգամ, թարգմանվել ռուսերեն, պարսկերեն, անգլերեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter