HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ն իր ներկայացուցիչներին ետ է կանչում կառավարությունից

«Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից»։

Այդ մասին «Երկիր մեդիայի» լրագրողի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա» հ/ը խմբագիր Գեղամ Մանուկյանը:

Նշենք, սակայն, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ առաջ մներ հարցին պատասխանելով՝ ասել էր, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը կոալիցիայից դուրս գալու և նախարարների հրաժարականների հարց դեռ չի քննարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter