HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ Թի ՓԻ» ԲՀ-ն իրականացնում է կայուն զարգացման նոր ծրագրեր

2011 թվականը  Միացյալ Ազգերի Կազմակերպությունը հռչակել է անտառների միջազգային տարի

Հարցազրույց «Էյ Թի ՓԻ» ԲՀ-ի գործադիր տնօրեն պրն Ջեֆ Մասարջյանի հետ

2001թ-ից Ջեֆ Մասարջյանը հանդիսանում է «Էյ Թի ՓԻ» ԲՀ գործադիր տնօրենը: Նախկինում նա հիմնադրել և շուրջ տասներեք տարի գլխավորել է ռիսկային խմբի երեխաների համար նախատեսված հատուկ խնամքի շահույթ չհետապնդող մի ծրագիր: Ի լրումն նրա լիցենզավորված սոցիալական աշխատանքի, նա շուրջ տաս տարի դասավանդել է համայնքային ծառայությունների կառավարում առարկան Մասաչուսեթսի համալսարանում: Ազատ ժամանակ սիրում է արշավների գնալ և ճամփորդել:

«Էյ Թի Փի» ԲՀ-ն աշխատում է երեք հիմանկան ուղղություններով` բնապահպանական կրթության, ծառատունկերի և կայուն զարգացման ծրագրերով: Կպատմե՞ք 2010 թ-ի «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթության ծրագրի նվաճումների մասին:

Սկսած 2005 թ-ից բնապահպանական կրթությունը «Էյ Թի ՓԻ» ԲՀ-ի հիմնական ծրագրերից էր: Անցյալ տարի մենք վերահրապարակեցինք «Միտք սերմանիր, ծառ տնկիր» ուսուցիչների ձեռնարկը և ավելացրինք Հայաստանի փորձագետների կողմից պատրաստված տասնմեկ դասապլաններ: Կրթական ձեռնարկը հաստատվեց Կրթության ազգային ինստիտուտի կողմից որպես միջնակարգ դպրոցների  ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկ: «Կառուցում ենք կամուրջներ» ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի կապ հաստատելու սփյուռքի և հայաստանյան դպրոցների միջև բնապահպանական խնդիրների շուրջ, «Միտք սերմանիր, ծառ տնկիր» ձեռնարկը թարգմանվեց նաև անգլերեն:

2010 թ-ին 198 ուսուցիչներ վերապատրաստվեցին մեր կազմակերպության աշխատակիցների, ինչպես նաև ուսուցիչ-վերապատրաստողների կողմից դասասենյակում ` կրթական ձեռնարկի օգտագործման վերաբերյալ: Ի հավելումն, 617 դպրոցականներ և ուսանողներ մասնակցել են բնապահպանական դասնթացների և գործնական պարապմունքների  «Էյ Թի Փի» ԲՀ-ի Կարին տնկարանի Օհանյան բնապահպանական կրթության կենտրոնում:

Ինչպիսի՞ն  են «Էյ Թի ՓԻ»-ի Համայնքային ծառատունկ ծրագրի 2010 թ-ի արդյունքները:

Մեր համայքային ծրագիրը շարունակում է մնալ Հայաստանում մեր հաջողության գրավականը: Տասնվեց տարի հետո կպչողականության մեր միջին ցուցանիշը ութսուն տոկոսից ավելին է երեք և ավել տարեկան  ծառերի համար: 2010 թ-ին մենք շարունակեցինք նույն ոգով և տնկեցինք ավելի քան 66,000 ծառ Հայաստանի 177 համայնքներում: Համայնքային ծառատունկ ծրագրի հաջողությունը մեծ հաշվով պայմանավորված է տվյալ համայնքի ներգրավվածությամբ  և նվիրվածությամբ: Մեր անձնակազմը սերտորեն աշխատում է համայնքի բնակիչների հետ և օժանդակում ծառատունկներին և հետագա խնամքին:

Համագործակցելով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ` «Էյ Թի Փի»-ն հրավիրված էր ծառատունկ իրականացնելու Տաթևի վանքի վերածննդի ծրագրի շրջանակներում: Տաթևի ճոպանուղու բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերին: Տաթև և Հալիձոր կայանների միջև ընկած կիռճում մենք տնկեցինք 1,900 ծառ և ծրագրում ենք տնկել ևս 2,400 ծառ 2011թ-ի ընթացքում: Ակնկալվում է, որ այս ծրագիրը տնտեսական զարգացման խթան կհանդիսանա տեղական համայնքների համար` գրավելով ավելի շատ զբոսաշրջիկների ուշադրությունը, որոնք կճամփորդեն դեպի Սյունիք կամ Արցախ և դրամ կծախսեն տեղական մթերքի, հյուրանոցի և այլ ծառայությունների դիմաց:

Որո՞նք են «Էյ Թի Փի» ԲՀ-ի  կայուն զարգացման ներկայիս ծրագրերը:

2010 թ-ի ընթացքում մի շարք հանդիպումներ ունեցանք մեր գործադիր կոմիտեի և աշխատակազմի հետ, որտեղ մշակվեց «Էյ Թի Փի» ԲՀ-ի ծրագրերի հետագա  ռազմավարությունը: Վերանայելով մեր հաջողություններն ու մարտահրավերնեը` մենք եկանք որոշակի եզրակացությունների, որոնցով էլ պետք է առաջնորդվենք գալիք տարիների ընթացքում:

Մասնավորապես, մենք հասկացանք, որ պարզապես ծառ տնկելով չենք կարող խուսափել Հայաստանում անտառահատումների բացասական ազդեցությունից: Նախևառաջ, մենք պետք է շահառու կողմերին ներգրավենք իրենց անտառների արժեքների գնահատման և որոշման գործում (օրինակ`կենսաբազմազանություն, հողի վերին շերտի պաշտպանություն, վառելափայտ և այլն

Համայնքները պետք է համաձայնության գան խնդիրների առաջնահերթության սահմանաման գործում, որպեսզի նրանք կարողանան կայուն կերպով կառավարել անտառը և հասնել իրենց իսկ դրած նպատակներին: Ծառեր տնկելը և  բնական ռեսուրսների կառավարումը կայուն զարգացման մի ոլորտն է, որը նաև պետք է ներգրավի սոցիալական և տնտեսական նախաձեռնություններ:

Անտառային զարգացման ծրագրեր իրականացնելիս ամենից շատ կանգնում ենք հողօգտագործման հետ կապված խնդիրների դիմաց: Համայնքները, որոնք նախատեսված տարածքներ ունեն ծառատունկի համար, ունեն նաև անասնապահությամբ զբաղվող գյուղացիներ, որոնք օգտագործում են հարակից տարածքները որպես արոտավայր և արդյունքում որոշ նորատունկ ծառեր վնասվում են: Այս դեպքերում առաջնայնությունը տրվում է այն տարբերակին, որը ապահովում է առավել արագ տեսանելի արդյունքներ:

Ինչպե՞ս է «Էյ Թի Փի»-ն  վերաբերվում Հայաստանի ծառահատումներին:

Ծառերը դեռևս ծառայում են գյուղական ընտանիքների համար որպես վառելիքի միջոց այլընտրանքային վառելիքի բացակայության, ներառյալ բնական գազի բացակայության կամ ոչ մատչելի լինելու պատճառով: Մեր նպատակն է համայնքներին կրթելը և անտառյառավարման վերաբեյալ տեղեկություն փոխանցելով, որպեսզի նրանք կարողանան կայուն կերպով օգտագործել այս վերականգնվող ռեսուրսը:

Մենք շարունակ կարդում ենք լայնածավալ առևտրային ծառահատումների մասին: Այս իրավիճակից դուրս գալու լուծումներից է գործող բնապահպանական օրենքների  առավել խստագույն կիրառումը:  Ոգևորիչ է, որ այս խնդիրը սկվել է առավել հաճախակի լուսաբանվել, և բնակիչները կարող են իրենց զայրույթն արտահայտել: Սա առաջին քայլն է դեպի հանրության ավելի ակտիվ ներգրավվածությունը և բարեփոխումները այս ոլորտում, որը իհարկե կպահանջի նաև կառավարության ակտիվ գործունեությունը: Սրանք իհարկե բավականին խրթին խնդիրներ են, որոնց լուծումները նույնպես դյուրին չէ գտնել: Մենք հույս ունենք, որ մեր աշխատանքը միայն մի փոքր քայլ է  ուղղված այս խնդիրների լուծմանը:

Ինչպե՞ս  է «Էյ ԹԻ Փի»-ն արձագանքում անտառահատման հիմքում ընկած պատճառներին, որոնցից  են լայնամասշտաբ աղքատությունը, այլընտրանքային վառելիքի հնարավորության բացակայությունը, երկրում բնապահպանական կառավարման պակասը:

Վերջին տեղեկությունները վկայում են, որ աղքատությունը  դեռևս լայն տարածում ունի Հայաստանում. բնակչության առնվազն մեկ երրորդը հազիվ գոյատևում է: Այս փաստը կրկին անգամ մեզ ապացուցում է, որ մեր աշխատանքի կարիքը այժմ ավելի քան  առկա է, քանի որ հասարակության ամենից աղքատ շերտն է հենվում բնական ռեսուրսների վրա և դրանց շնորհիվ լուծում է իր առօրյա կարիքները հոգսը:

«Էյ Թի Փի»-ն աշխատանքով  է ապահովում ավելի քան հիսուն հոգու և հարյուրավոր մարդիկ  սեզոնային աշխատանք  են ունենում ծառատունկի գարնանյին և աշնանային ամիսներին: Հայաստանյան մեր գրասենյակում մենք ունենք նոր ղեկավարություն, ովքեր ապագայի համար դրական տեսլական ունեն: Այժմ մենք նոր ռազմավարություն ենք մշակում կապված անտառահատումների և վերականգնվող էներգիայի խնդիրների հետ:

Չնայած դեռևս  ոչ մի զգալի փոփոխություն չի եղել այս խնդիրների կապակցությամբ, մենք շարունակում ենք անել ամեն հնարավորը տեղական մակարդակով բարելավելու հազարավոր մարդկանց ապրելակերպը  շնորհիվ մեր աշխատանքի, նոր աշխատանքային հնարավորություններ ստեղծելով կամ հարստացնելով իրենց համայնքները նոր դեկորատիվ և պտղատու այգիներով, անտառներով և իհարկե կրթական ծրագրերով:

Վերջին տարիների ընթացքում դուք բազմիցս արտահայտվեք եք այս առումով, ի՞նչ կարգավիճակ ունի անկայուն հանքարդյունաբերությունը Հայաստանում, որը ներկայիս բնապահպանական ամենալուրջ մտահոգություններից է:

«Էյ Թի Փի»-ն միշտ խթանել է Հայաստանում կայուն զարգացման գործընթացը: Ներկայումս Հայաստանում առկա են ավելի քան վեց հարյուր հանքեր և իմ իմացությամբ, դրանցից և ոչ մեկը չի գործում համաձայն հանրային առողջության և բնապահպանական անվտանգության կանոնների պահպանման: Աճող դժգոհություն կա հանքին կից համայնքներում, քանի հանքարդյունաբերող կազմակերպությունները չեն բավարարում ոչ համայնքի և ոչ էլ իրենց ընտանիքի շահերը: Եկամուտը սեփականաշնորհված է  կամ շատ հաճախ երկրց դուրս է գալիս, մինչդեռ պարտավորությունները դառնում են բեռ, որը պետք է կրի հանրությունը: Կառավարության կողմից հավաքագրված հարկային եկամուտները  որպես կանոն հետ չեն վերադարձվում այն համայնքներին, որոնց հողին և առողջությանը անդառնալի վնաս է հասցվել: Այս ազդեցությունները կարող են տարածվել  նաև հարևան շրջանների վրա և վտանգի տակ դնել էկոհամակարգերը և հանրային առողջությունը, որն իր հերթին աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի ապագայի համար:

Կարո՞ղ եք թվարկել «Էյ Թի Փի» ԲՀ-ի հիմնական հաջողությունները սկսած հիմնադրման առաջին տարիներից:

Մեր ռազմավարության մշակման վերջին ժողովների ընթացքում մենք անդրադարձանք մեր նշանակալից նվաճումներին և պարզեցինք նաև «քաղած դասերը», որոնց հիման վրա էլ կազմեցինք մեր հետագա տարիների ծրագրերի մշակումը:

Ենթակառւոցվածքային առումով նշեմ, որ «Էյ Թի Փի» ԲՀ-ն ունի  երեք տնկարան Կարին, Խաչպար և Մարգահովիտ գյուղերում: Նաև աշխատեցնում ենք բնապահպանական կրթության մի կենտրոն Երևանին կից, Կարին գյուղում, մյուս կենտրոնը դեռևս վերանորոգման փուլում է: Այն գտնվում է Վանաձոր քաղաքին մոտ` Մարգահովիտ գյուղում:

Մենք վերապատրաստել ենք միջնակարգ դպրոցի ավելի քան 1,000 ուսուցիչների և սովորեցրել նրանց թե ինչպես դասարանում գործածել մեր կազմակերպության «Միտք սերմանիր, ծառ տնկիր» բնապահպանական ձեռնարկը: Տպարգրել ենք նաև «Կայուն անտառկառավարման ձենարկ Հայաստանի համար», որի շրջանակներում 2011 թ-ի ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ և դասընթացներ շահագրգիռ կողմերի հետ: Միլիոնավոր ծառեր են տնկվել Հայաստանի և Արցախի ավելի քան 800 քաղաքային և գյուղական բնակավայրերում: Ամփոփելով, նշեմ, որ «Էյ Թի Փի»-ն արժանացել է հեղինակավոր «Energy Globe for Sustainability» ազգային մրցանակին իր ծառատունկի և բնապահպանական կրթության ծրագրերի իրականացման համար:

Որո՞նք են «Էյ Թի Փի» ԲՀ-ի ռազմավարության առաջնայնությունները գալիք տարիների համար և ի՞նչ դեր ունեն դրանք ապագայի Հայստանի անտառների ձեր տեսլականի մեջ:

Ի պատասխան վերը նշված որոշ մարտահրավերների, «Էյ Թի Փի»-ն ռազմավարական որոշում է կայացրել ջանքերը կենտրոնացնելու «ավելի շատ որակի և ոչ թե քանակի վրա» ավելի շատ ժամանակ և ռեսուրս ծախսելով զարգացնելու սոցիալական կապիտալն ու ռեսուրները նախքան հետագա անտառային զարգացման համար ներդրումներ կատարելը:

Այս նպատակին ընդառաջ, մենք մշակում ենք մի նոր և համապարփակ ծրագիր, որը մենք կոչում ենք S.E.E.D.S. (սոցիալական, տնտեսական, բնապահպանական կայուն զարգացում): Ըստ փորձագետների կայուն զարգացման դեպքում, ոըը հաշվի է առնում  գալիք սերունդների կարիքները,  նշված երեք բաղադրիչները պետք է հավասարակշիռ կերպով բաշխված լինեն: Խթանելով մեկը մյուսի հաշվին հավասարվում է ձախողման:

Ջոն և Արտեմիս Միրաքների անունը կրող մեր Մարգահովտի տնկարանում կհետաձգվեն  լայնածավալ անտառվերականգնման գործողությունները` համահունչ մեր նոր ծրագրային նպատակներին: Մենք ծրագրում ենք ստեղծել բնիկ արժեքավոր անտառային ծառերի սերմերի մի բանկ, որը ապագայի համար ռեսուրսներ կապահովի:

Մեր այս նոր ծրագիրը բարելավելու և փոխարինելու է գալիս նախկինում մեր գյուղական և լեռնային շրջանների զարգացում ծրագիրը: Մենք շատ ոգևորված ենք «Էյ Թի Փի»-ում կատարվող փոփոխություններով և քանի որ ՄԱԿ-ը հայտարարել է 2011-ը անտառների միջազգային տարի, մենք նպատակ ունենք կիսելու կայուն անտառկառավարման և համայնքների զարգացման գործընթացում մեր ունեցած փորձը բոլոր մեր գործընկերների հետ ՄԱԿ-ի այս նախաձեռնության շրջանակներում:

Առաջիկայում, մեր նպատակն է առավելապես հաամգործակցել այն համայնքների հետ, որոնք արդեն իսկ ցուցաբերել են հաջող արդյունքներ մեր Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակներում: Մենք պլանավորում ենք բնապահպանական կրթություն իրականացնել այս համայնքներում և համագործակցել նաև այլ կազմակերպությունների հետ, որոնք այնտեղ կարող են մատուցել մի շարք տնտեսական և սոցիալական ծառայություններ: Մենք նաև նպատակ ունենք նախաձեռնել կայուն անտառկառավարման դասընթաներ  տեղի շահառուների համար և օգնել նրանց ստեղծել անտառներ, որոնք կբավարարեն տեղական համայնքի կարիքները:

Լուսանկարը՝ Ջեֆ Մասարջյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter