
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում է: Նա Բաղրամյան պողոտայում հավաքված բազմահազարանոց ցուցարարներին հայտարարեց, որ գնում է քաղաքական ուժերի հետ բանակցելու՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
Նիկոլ Փաշինյանի հետ Ազգային ժողովի տարածք են մտել նաև մի խումբ ցուցարարներ: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները ԱԺ գլխավոր մուտքի մոտ թույլ չտվեցին ցուցարարներին ներս մտնել ԱԺ շենք: Քաղաքացիներն այս պահին խորհրդարանի բակում են և սպասում են վարչապետի դուրս գալուն:
Ցուցարարները վանկարկում են՝ ՀՀԿ, ԲՀԿ հեռացիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել