Սահմանապահ զինծառայողները կանխել են անասնագողության դեպքը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 1:15-ի սահմաններում, Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել: Այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է գյուղի հարևանությամբ տեղակայված ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Համապատասխան գործողությունների արդյունքում պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգը քիչ անց հայտնաբերել է 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունները, ինչպես նաև պարզել, որ փշալարային արգելափակոցների մոտ 2-3 մետր հատվածը կտրված է:
Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ-ն, սահմանապահ զորքերի զինծառայողների արհեստավարժության շնորհիվ անասնագողության դեպքը կանխվել է: Դեպքի առթիվ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն։ ԱԱԾ-ն նաև տեսնայութ է հրապարակել։
լուսանկարը վերցված է տեսանյութից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել