ԱՆ․ հանրահավաքի ընթացքում հոսպիտալացվել է 4 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրահավաքի ընթացքում` հոկտեմբերի 2-ին, վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Նրանցից 3-ը տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական կլինիկա, մյուսը` «Նաիրի» ԲԿ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է սրտի կանգ, ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա (սրտի աշխատանքը վերականգնվել է):
Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ: Վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել