
Հայրապետյան. «Հրազդան մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը»
«Facebook» սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի խնդրին՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Հրազդան մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը եւ պատրաստել Իտալիայի դեմ խաղին»:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի գավաթի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել