HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյանը հրաժեշտ է տվել նախարարության աշխատակիցներին

Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցերի հետ։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Նշելով քաղաքական իրողություններով պայմանավորված իր հրաժարականի մասին՝ նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ավելացրել, որ հիմա շատ կարևոր է յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքը և հույս հայտնել, որ բազմաթիվ ծրագրերը կիրականացվեն ինչպես, որ նախանշվել էին։

Ա․Մինասյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել փոխնախարարներին, որոնց հետ թեև կարճ, բայց բովանդակալից աշխատանք են իրականացրել, հորդորել է ուժերի համատեղ կենտրոնացմամբ շարունակել նախարարության աշխատանքը, մասնավորապես, առաջիկայում սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկայանալ լավագույնս և պատվով ներկայացնել մեր երկիրը։

«Ձեզ արդյունավետ աշխատանք, եղեք երջանիկ ձեր ընտանիքում։ Սիրում և հարգում եմ բոլորիդ», - իր խոսքն ավարտել է Արծվիկ Մինասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter