HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը փնտրում է աշխատակիցների

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը տեղեկացնում է, որ «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը փնտրում է ընտրական գործընթացներով հետաքրքրված անհատների, ովքեր կմիանան իրենց թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու նոր Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրությունների կայացմանը/անցկացմանը՝ իրականացնելով նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական գործընթացների մշտադիտարկման աշխատանքներ։

Նախընտրելի թեկնածուները պետք է ունենան բազային գիտելիքներ  ընտրական գործընթացների վերաբերյալ, օժտված լինեն թիմային աշխատանքի, հաղորդակցման և պլանավորման հմտություններով` մշտադիտարկման աշխատանքները արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ փոխհարաբերություններ ձևավորելու համար: Դիտորդական առաքելության մեջ մասնակցության նախկին փորձը կդիտվի որպես առավելություն։ Հայտարարությունը բաց է մարզերում և Երևանում բնակվող անհատների համար։ Մանրամասն՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter