HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդուարդ Շարմազանով. «Ոչ ձեռքերս են արյունոտ, ոչ գրպանումս ուրիշի փող կա, ոչ էլ մանդատի կռիվ եմ տալիս» (տեսանյութ)

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խմբակցությունների ներկայացուցիչների միջև որպես այդպիսին բանակցություն չի եղել, քանի որ վարչապետի կողմից փոխզիջումներ չեն եղել: ՀՀԿ-ն նախկինի պես պնդում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետի որոշումը հրատապ է: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Շարմազանովը:

«Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն ինձ համար ռեալ չէ, բայց ամեն ինչ վարչապետի դաշտում է, եթե նա հրաժարական է տալիս, ուզես-չուզես համապատասխան զարգացումներ են լինելու»,- ասաց նա:

Շարմազանովի խոսքով՝ իր համար անհասկանալի է այն, որ դեռևս 20-25 օր առաջ վարչապետն ուղիղ եթերով ասում է, որ արտահերթ ընտրությունները լինելու են մայիս-հունիս ամիսներին, սակայն այժմ հրատապ ընտրություններ է պահանջում:

«Ես երեկ պարոն վարչապետից չեմ լսել որևէ հիմնավորում, թե ինչու պետք է լինի դեկտեմբերին, և դա մտահոգիչ է, մյուս կողմից խորհրդարանն անկախ մարմին է՝ անկախ նրանից, թե վարչապետի կողքին քանի հոգի է կանգնած, ԱԺ-ն օրենսդիր մարմին է, չի կարելի ճնշումներով, սպառնալիքներով միջամտել ԱԺ-ի աշխատանքներին»,- ասաց նա:

Շարմազանովը վստահեցրեց, որ անձամբ ինքը մանդատի կռիվ չի տալիս, պարզապես չեն ուզում թույլ տալ, որպեսզի «Սահմանադրությունը բռնաբարվի»:

«Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, որ Էդուարդ Շարմազանովն իր պաշտոնի կռիվն է անում կամ մանդատի, ես էս պաշտոնում բացի ծառայելուց ոչինչ չեմ ստացել, թող իմ արածի կեսն իրենք անեն, կասեմ՝ ապրեն, ոչ ձեռքերս են արդյունոտ, ոչ գրպանումս ուրիշի փող կա, ես հասկանում եմ, որ ասելիքս շատերի համար լսելի չէ, բայց ես իմ խղճի համար եմ արել»,- ասաց նա:

Հարցին՝ ո՞րն է խնդիրը, որ չեն ուզում զիջումների գնալ և դեկտեմբերին ընտրություններ անել, Շարմազանովն ասաց, որ իրենք չեն հասցնում օրենքներ ընդունել, Ընտրական օրենսգիրքը փոփոխել, ստանալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:

Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՀՀԿ խմբակցությունը կեսօրից հետո հայտարարությամբ է հանդես գալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter