
Խորհրդարանի այգին քաղաքացիների համար բաց է
Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում գտնվող այգին յուրաքանչյուր օր՝ առավոտյան 10-ից 22.00-ն բաց է քաղաքացիների համար: Նման որոշում կայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մասին երեկ հայտարարել է:
Այժմ այգին բաց է, քաղաքացիներ են քայլում այգու տարածքով, իսկ շենքի տարածքը ամբողջությամբ փակ է արգելապատնեշներով: Մեր հարցին, թե արդյոք այստեղ ևս լինելու է պատվո պահակ ծառայություն, ԱԺ ՊՊԾ վաշտի հրամանատար Սահակ Սահակյանն ասաց, որ դեռևս նման որոշում չկա:
Ինչ վերաբերում է պատգամավորների անվտանգության խնդրին, Սահակյանն ասաց, որ շենքի տարածքը արգելափակված է, որպեսզի կողմնակի անձինք չկարողանան մուտք գործել վարչական շենքի տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել