HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քարֆուրը» երկրորդ խանութը բացեց Երևանում

Այսօր բացվել է երկրորդ «Քարֆուր» խանութը, որը գտնվում է Տիգրան Մեծի պող., 16 հասցեում՝ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ: Քարֆուր Հայաստանը Majid Al Futtaim Group-ի մասնաճյուղն է, որը Քարֆուր ապրանքանիշը ներկայացնում է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում: 

Նորաբաց խանութն առաջարկում է 14000 պարենային և ոչ պարենային ապրանքներ՝ ներառյալ Քարֆուր ապրանքանիշի ավելի քան 2800 տեսակի եզակի մթերք, այդ թվում օրգանական, բիո և գյուտեն չպարունակող տարատեսակներ, թարմ ձուկ՝ ներկրված Ֆրանսիայից ու Եվրոպական միության այլ երկրներից: Քարֆուրն առաջարկում է նաև տեղական արտադրանքի լայն տեսականի, «տնական» ուտեստներ, նաև ֆրանսիական թարմ հացաբուլկեղեն:

«Քարֆուր Հայաստանը» բացվել է 2015թ-ի մարտին: Ներկայումս Երևանում գործող «Քարֆուր Հայաստան»-ի երկու խանութներում աշխատում է 235 մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter