HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Կարող եմ ասել, որ քաղաքական ինքնասպանությունների շարքը շարունակվում է»

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը: Տեղեկացնենք, որ ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական և ՀՀԿ-ական պատգամավորները սակավաթիվ են, հարց տվող պատգամավորների թիվը ևս քիչ է: «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դիմելով վարչապետին, հետաքրքրվեց վարչապետի և խորհրդարանական խմբակցությունների հանդիպումների մասին՝ հարցնելով, թե որ փուլում են բանակցությունները:

«Երեկ ԱԺ նախագահի աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որին ԱԺ նախագահը անձամբ ներկա չի եղել, քանի որ քննարկումներն առանձին-առանձին են եղել, հանդիպումների տրամաբանությունն այն է եղել, որ դեկտեմբերին պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունններ, նաև ասել եմ մեխանիզմի մասին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել:

«Մեր գործընկերները հստակ արձանագրել են այն քաղաքական իրավիճակը, որ առկա է երկրում, խելամտությունը ստիպում է երկրորդ «մայիսի 1» անելու գաղթակղությանը չտրվել: Մայիսի 1-ին ես այս ամբիոնից էլ ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին, կարող եմ ասել, որ քաղաքական ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter