HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հազարների մուտքը Ազգային ժողով (ֆոտոպատմություն)

Երբ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նիստում 67 կողմ ձայներով ընդունվեց «Հանրապետական» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների նախաձեռնած փոփոխությունը «ԱԺ կանոնակարգ» օրենքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով քաղաքացիներին հրավիրեց խորհրդարանի դարպասների մոտ՝ հանրահավաքի։ Րոպեներ անց Բաղրամյան պողոտան արդեն մարդաշատ էր։ Այնտեղ էր նաև վարչապետը, ով հենց պողոտայում հարթակից հայտարարեց ԲՀԿ և ՀՅԴ նախարարներին ու մարզպետներին ազատելու իր որոշման մասին, որից հետո կոչ արեց քաղաքացիներին հավաքվել խորհրդարանի շենքի տարածքում՝ դարպասներից ներս։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ առաջին անգամ մուտք գործեցին խորհրդարանի այգի, որը, սովորաբար միշտ փակ է եղել հանրության համար։ Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Փաշինյանը կեսգիշերն անց դուրս եկավ շենքից ու հավաքված քաղաքացիներին հայտնեց, որ ինքը, որոշակի ժամանակ անց հնարավոր է՝ հրաժարական տա վարչապետի պաշտոնից, իսկ ԱԺ արտահերթ ընտրությունները այդ դեպքում տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։

Երևան, 2 հոկտ. 2018 թ.։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter