HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրամանատարական հավաքներ գլխավոր շտաբի պետի, Արցախի նախագահի և ՊԲ հրամանատարի մասնակցությամբ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի բազայի հենքի վրա հոկտեմբերի 1-ից մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որին մասնակցում են ԶՈւ, ՊԲ միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հավաքների մասնակիցներին հանդիպել և ողջույնի խոսք է ուղղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով, կարևորելով նման հավաքների անհրաժեշտությունը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի հրամանատարական կազմի փորձի փոխանակման և փոխգործակցության տեսանկյունից, վստահություն է հայտնել, որ դրանով էլ ավելի կբարձրանա զինված ուժերի մարտունակությունն ու առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter